ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա
22.12.2016 | 17:34

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
Դեկտեմբերի 23-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Դեկտեմբերի 24-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում կտեղա թույլ ձյուն, 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ցածր տեսանելիություն:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 25-26-ը` հատկապես գիշերները, կբարձրանա 13-15 աստիճանով, ցերեկները‵ 6-8 աստիճանով:


Երևանում դեկտեմբերի 23-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 24-ին սպասվում է թույլ ձյուն, 25-26-ը սպասվում է ձյուն:

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ